Մատչելիության հղումներ

Հաջիև․ «Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին որևէ ռազմական ծրագիր կամ նպատակ չունի»


«Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության լարումը չի բխում Ադրբեջանի շահերից», - Մոսկվայում լույս տեսնող Национальная оборона ամսագրին տված հարցազրույցում այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Այսօր ամսագրի օգոստոսյան համարում տեղ գտած հարցազրույցից որոշ հատվածներ է հրապարակել Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը։

«Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Ադրբեջանը Հայաստանի հետ պետական սահմանին որևէ ռազմական ծրագիր կամ նպատակ չունի», - պնդում է Հաջիևը։

XS
SM
MD
LG