Ուրբաթ երեկոյան Լոնդոնում, երկարատև հիվանդությունից հետո մահացել է բրիտանական ժամանակակից կինոյի դասականներից մեկը՝ ռեժիսոր Ալան Փարքերը։
Նա 14 լիամետրաժ ֆիլմերի հեղինակ է։ Դրանց թվում են Pink Floyd խմբի ամենահայտնի ալբոմներից մեկի՝ The Wall-ի հիման վրա նկարահանված ֆիլմը, Արգետնիայի նախկին առաջին տիկնոջ կյանքը ներկայացնող «Էվիտան», ինչպես նաև թուրքական բանտային բարքերի մասին պատմող «Կեսգիշերային ճեպընթացը»։ Ընդհանուր առմամբ Ալան Փարքերը իր հիսնամյա գործունեության ընթացքում արժանացել է Բրիտանական կինոակադեմիայի թվով 19 BAFTA մրցանակների, նրան նաև տասական «Ոսկե գլոբուս» և «Օսկար» է շնորհվել։
Ալան Փարքերը 76 տարեկան էր։