Մատչելիության հղումներ

Թրամփն այսօր կարգելափակի TikTok-ի գործունեությունը ԱՄՆ տարածքում


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է արդեն այսօր արգելել TikTok սոցիալական ցանցի գործունեությունը ԱՄՆ տարածքում։ Այդ մասին Թրամփը հայտարարել է ուրբաթ ուշ երեկոյան Վաշինգտոն վերադառնալու ճանապարհին։

«Ես արդեն շաբաթ օրը պատրաստվում եմ TikTok-ն արգելափակելու մասին հրամանագիր ստորագրել», - հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ դիմելով նախագահական օդանավում իրեն ուղեկցող մի շարք լրագրողների։

Նման քայլի պատճառն, ըստ ամերիկյան իշխանությունների, TikTok-ի սեփականատեր չինական ByteDance ընկերության՝ օգտատերերի անձնական տվյալները պաշտպանելու անկարողությունն է։

TikTok-ը կարճ տեսանյութեր պարունակող համաշխարհային խոշորագույն հարթակն է, այն շուրջ 500 միլիոն օգտատեր ունի, որոնցից առնվազն 65 միլիոնը ԱՄՆ տարածքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG