Մատչելիության հղումներ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք՝ հասնելով 237-ի


Արցախում հաստատվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք՝ հասնելով 237-ի, հայտնում է Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունը:

Համաձայն հաղորդագրության, վարակակիրը Ստեփանակերտում հաստատված օջախներից մեկի կոնտակտավոր է:

Կորոնավիրուսից մինչ այս պահը ապաքինվել է 167 քաղաքացի: Փաստացի բուժում է ստանում 69, ընդհանուր մեկուսացված է 124 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 142 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 5 հազար 833 փորձանմուշի հետազոտություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG