Մատչելիության հղումներ

Վճռաբեկ դատարանի նախագահը՝ ՍԴ դատավորի թեկնածու


Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյան, արխիվ

Այս պահի դրությամբ երկու դատավոր է առաջադրել իր թեկնածությունը Դատավորների ընդհանուր ժողովին՝ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար։

Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանի փոխանցմամբ՝ ՍԴ դատավորի թափուր տեղի համար թեկնածությունը առաջադրելու մասին դիմումներից մեկը ստացել են Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանից, մյուսը՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանից։

Վաղը՝ հուլիսի 31-ին տեղի կունենա Դատավորների ընդհանուր ժողովը, որտեղ էլ կընտրվի նրանց թեկնածուն։

Այժմ ՍԴ դատավորի երեք թափուր պաշտոն կա. մեկ ամիս առաջ Հայաստանում ընդունված սահմանադրական փոփոխություններով դադարեցվել են Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները։ Կառավարությունն արդեն առաջադրել է իր թեկնածուին՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանին։ Մյուս երկու տեղերի համար առաջադրման իրավունքը նախագահինն ու Դատավորների ընդհանուր ժողովինն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG