Մատչելիության հղումներ

Թբիլիսիի դատարանը մեղավոր է ճանաչել ընդդիմադիր հեռուստաալիքի սեփականատիրոջը


Վրաստան - Գիորգի Ռուրուայի գործով դատավարությունը, Թբիլիսի, 30-ը հուլիսի, 2020թ.

Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր մեղավոր է ճանաչել ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության սեփականատերերից մեկին՝ Գիորգի Ռուրուային, դատապարտելով նրան չորս տարվա ազատազրկման։

Դատարանը ապացուցված է համարել դատախազության ներկայացուցիչների պնդումները, որոնց համաձայն Ռուրուան անօրինական զենք է ձեռք բերել, ինչպես նաև խոչընդոտել է օրինականորեն ուժի մեջ մտած դատավճռի կյանքի կոչմանը։ Իր վերջին խոսքում «Մթավարի արխի» հեռուստաընկերության բաժնետոմսերի փայատեր Ռուրուան հայտարարել է, որ իր դեմ իրականացվող քրեական հետապնդումը բացառապես քաղաքական դրդապատճառներ ունի։

«Իմ գործը քաղաքական հետապնդման վառ օրինակ է, որ կարվել է խորհրդային քարոզչության վատթարագույն օրինակով», - հայտարարել է Ռուրուան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG