Մատչելիության հղումներ

Ռուսաստանի իրավապահները դադարեցրել են Ռուբեն Հայրապետյանի հետախուզումը. փաստաբան


Նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյան, արխիվ
Նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյան, արխիվ

Ռուսաստանի իրավապահները դադարեցրել են իրենց տարածքում գտնվող Հայաստանի քաղաքացի, նախկին ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ Հայաստանի իրավապահների կողմից մայիսից հայտարարված հետախուզումը։ «Ազատության» հետ զրույցում նրա փաստաբան Ամրամ Մակինյանը փոխանցեց՝ հետախուզման դադարեցման մասին իրեն հայտնել է Ռուսաստանում գտնվող պաշտպանյալը։ Դեռևս որևէ պաշտոնական փաստաթուղթ դրա վերաբերյալ Մակինյանը չունի։

«Ազատության» հարցին, ի՞նչն է հիմք հանդիսացել նման որոշման, Մակինյանն արձագանքեց՝ դեռևս տեղեկություններ չունի։ Փաստաբանը նաև տեղյակ չէ՝ արդյո՞ք իր պաշտպանյալը հանդիսանում է նաև ՌԴ քաղաքացի։ Ենթադրվում է, որ հենց այս պատճառով է Ռուսաստանն իր տարածքում դադարեցրել երկու քրեական գործերով մեղադրյալ ներգրավված Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն «Ազատության» հարցմանն ի պատասխան ասաց, որ տեղեկացված չեն հետախուզվող Ռուբեն Հայրապետյանի՝ որևէ երկրի իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվելու վերաբերյալ: Նրա նկատմամբ միջպետական հետախուզումը Ռուսաստանի տարածքում դադարեցվելու, դրա հիմքերի վերաբերյալ տվյալները ստուգման ընթացքում են: Այդ հարցերի կապակցությամբ անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ Գլխավոր դատախազությունը պաշտոնական հարցում է ուղարկել ՌԴ Գլխավոր դատախազություն, որի պատասխանը դեռևս չի ստացվել:

Մանրամասները՝ քիչ անց

XS
SM
MD
LG