Մատչելիության հղումներ

Թուրքիայում նախկին դեսպանը նշանակվել է բրիտանական հետախուզության ղեկավար


Ռիչարդ Մուր, արխիվ
Ռիչարդ Մուր, արխիվ

Թուրքիայում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Ռիչարդ Մուրը նշանակվել է բրիտանական հետախուզական ծառայության՝ MI6-ի տնօրեն։ Այս մասին չորեքշաբթի երեկոյան հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը, նշելով նաև, որ Մուրը հետախուզության ղեկավարի պարտականությունները կսկսի կատարել աշնանից։

Մուրը Անկարայում Միացյալ Թագավորության դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 2014-ից 2017 թվականներին։ Վերջին տարիներին նա Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով տնօրենն էր։

BBC-ի տեղեկություններով՝ Մուրը տասնամյակներ շարունակ համատեղել է հետախուզական գործունեությունը և դիվանագիտական աշխատանքը։ Նա MI6-ում սկսել է աշխատել 1987 թվականին։

Հետախուզության նորանշանակ ղեկավարը հայտնի է գոլֆի, ինչպես նաև Թուրքիայում գործված գորգերի հանդեպ իր սիրով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG