Մատչելիության հղումներ

Թրամփը վստահեցնում է՝ Պուտինի հետ երբեք չի քննարկել թալիբների և Մոսկվայի կապերի մասին տեղեկությունները


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իր ռուսաստանցի պաշտոնակցի հետ հուլիսի 23-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում չի քննարկել ամերիկյան հետախուզության տրամադրության տակ հայտնված այն օպերատիվ տվյալները, որոնց համաձայն՝ Ռուսաստանի ռազմական հետախուզությունը վճարել է Աֆղանստանում գործող «Թալիբան» շարժման զինյալներին՝ այդ երկրում տեղակայված ամերիկացի զինվորականների դեմ հարձակումների դիմաց։ Այս մասին Թրամփը հայտարարել է Axios կայքին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է ամերիկյան HBO հեռուստաընկերության եթերում։

«Այդ հեռախոսազրույցն այլ թեմաներ քննարկելու նպատակ ուներ։ Բացի այդ, շատերի կարծիքով, այդ թեման կարելի է դասել կեղծ լուրերի շարքին», - հայտարարում էր ԱՄՆ նախագահը։

Թրամփի խոսքով՝ ամերիկյան հետախուզությանը մոտ կանգնած որոշ շրջանակներ երբեք չեն խոսում Չինաստանի մասին, գերադասելով կենտրոնանալ Ռուսաստանի դեմ պայքարի վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG