Մատչելիության հղումներ

Մալայզիայի նախկին վարչապետին դատապարտեցին 12 տարվա ազատազրկման


Մալայզիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակը, արխիվ

Մալայզիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հոդվածներով: Նրան ներկայացրել են ևս մի շարք մեղադրանքներ այլ հոդվածներով:

Ըստ դատախազի, SRC International բանկից մոտ 10-ը միլիոն դոլարին համարժեք գումար է փոխանցվել նախկին վարչապետի անձնական հաշվեհամարին:

Դատական նիստն ընթանում է մայրաքաղաք Կուալա Լումպուրի Բարձր դատարանում, որը Ռազակին դատապարտել է 12 տարվա ազատազրկման և Մալայզիայի ազգային տարադրամով 42 միլիոն ռինգիտսի տուգանքի, ինչը հավասար է մոտ 49,5 միլիոն դոլարի:

«Ոչ, սա աշխարհի վերջը չէ, դեռ կա բողոքարկման գործընթաց և հուսով եմ, որ այն հաջողությամբ կավարտվի, հավատում եմ նաև, որ իմ աջակիցները շարունակում են ինձ վստահել, հավատանք մեր պայքարին, դրական տրամադրվենք և բարձր ոգով շարունակենք», - ասել է 67-ամյա նախկին վարչապետը:

Նաջիբ Ռազակի ղեկավարած կոալիցիան պարտվել է 2018 թվականի մայիսին տեղի ունեցած ընտրություններում, և գրեթե անմիջապես դրանից հետո նրան մեղադրանք են ներկայացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG