Մատչելիության հղումներ

«Հայաստանը և Ադրբեջանը պետք է քաղաքական եղանակով կարգավորեն հակամարտությունը». Ֆրանսիայի ԱԳ նախարար


Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիան, արխիվ

Ֆրանսիայի արտաքին գործոց նախարար Ժան-Իվ Լը Դրիանն ասել է, որ Հայաստանը և Ադրբեջանը պարտավոր են քաղաքական եղանակով կարգավորել հակամարտությունը, քանի որ ռազմական լուծում գոյություն չունի:

Այդ մասին նախարարը հայտարարել է Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի նիստում:

«Այդ իրադարձությունները մեզ շատ են անհանգստացնում, առաջին անգամ ռազմական բախումներ են տեղի ունենում ոչ թե Ղարաբաղում, այլ Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին: Ռազմական լուծում չի կարող լինել, անհրաժեշտ է բարի կամք քաղաքական լուծում գտնելու համար, և ես հուսով եմ, որ կհաջողվի դրան հասնել», - ասել է Ժան-Իլ Լը Դրիանը:

Նա հիշեցրել է, որ Ֆրանսիան Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է:

«Երեք կողմ է համանախագահում, ինչը գուցե մի քիչ տարօրինակ կթվա, բայց մենք դա անում ենք, անցած տասն օրերի ընթացքում մենք անհրաժեշտ միջոցներ ենք ձեռնարկել կրակը դադարեցնելու և կողմերի միջև բանակցություններ կազմակերպելու համար: Հրադադարը հիմա գործնականում պահպանվում է», - ասել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG