Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Լուկաշենկոն վարակվել է կորոնավիրուսով


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե վարակվել է կորոնավիրուսով, ավելի վաղ՝ ամիսներ առաջ, 65-ամյա առաջնորդը կասկածի տակ էր դնում վարակի վտանգավորությունն ու կոչ անում հայրենակիցներին դրանից պաշտպանվել օղու, սաունայի և մաքուր օդի օգնությամբ։

«Ներողություն եմ խնդրում ձայնիս համար»,- այսօր՝ նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարել է նա, հավելելով՝ այսօր ձեր առջև կանգնած է մի մարդ, ով ոտքի վրա կորոնավիրուս է տանում։

«Բժիշկները երեկ ախտորոշեցին, հիվանդությունն անցնում է առանց ախտանշանների», - ասել է Լուկաշենկոն:

Բելառուսը աշխարհի այն եզակի երկրներից է, որտեղ համավարակի պատճառով սահմանափակումներ չեն մտցվել, դպրոցները չեն փակվել, չվերթները չեն դադարեցվել։ Մինչ օրս երկրում արձանագրվել է վարակի ավելի քան 67 հազար դեպք, մահացել է 543-ը: Այս ցուցանիշներով Բելառուսը երրորդն է ԱՊՀ տարածում՝ Ռուսաստանից ու Ղազախստանից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG