Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայի առաջնորդը վստահ է՝ երկրում այլևս պատերազմ չի լինի


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ին, արխիվ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ին, արխիվ

Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է, թե երկրում այլևս երբեք պատերազմ չի լինի: «Մեր միջուկային զենքը երաշխավորում է մեր անվտանգությունը», - հայտարարել է Կիմ Չեն Ինը Կորեական պատերազմի ավարտի 67-ամյակին նվիրված ելույթում։

Հայտարարությունը հնչել Փհենյանի և Վաշինգտոնի միջև սառեցված բանակցությունների ֆոնին, որոնց ընթացքում Միացյալ Նահանգների նախագահը փորձում էր ապամիջուկայնացնել աշխարհի ամենառազմականացված տարածաշրջաններից մեկը համարվող Կորեական թերակղզին։

Դոնալդ Թրամփն ու Կիմ Չեն Ինը երկու հանդիպում են ունեցել, վերջինը՝ ավելի քան մեկ տարի առաջ Վիետնամում՝ առանց շոշափելի արդյունքների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG