Մատչելիության հղումներ

Գիշերը և առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ խոսնակ


ՀՀ ԶՈՒ զինծառայողը սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը:

«Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 220 կրակոց», - Ֆեյսբուքում գրում է Շուշան Ստեփանյանը՝ մանրամասնելով. - «Չինարիի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ, Ցղունի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ, Զանգակատուն, Չիվա ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 13 անգամ»:

Թեև վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորրը պահպանվում է, հուլիսի լույս 27-ի գիշերը, հիշեցնենք, հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կրակոցից հայ պայմանագրային զինծառայող է զոհվել:

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանը սադրիչ գործողությունների միջոցով խոչընդոտում է իրավիճակի լիցքաթափմանը և «դրանով իսկ ստանձնում է հետագա ապակայունացման հետևանքների պատասխանատվությունը»:

XS
SM
MD
LG