Մատչելիության հղումներ

Մեղադրանք է առաջադրվել «Ադեկվադ» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանին


«Ադեկվադ» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խուլիգանություն, որն ուղեկցվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով:

Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ) հայտնեցին, որ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ապրիլի 29-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի միջև։ Դանիելյանը, հրապարակելով իր արյունոտ քթի լուսանկարը, պնդում էր, թե հարձակվողը Սիմոնյանն էր։ Ազգային ժողովի փոխնախագահն ավելի ուշ ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատմեց՝ Դանիելյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել` ի պատասխան իր բարևին։

Միջադեպի առթիվ ՀՔԾ-ում մայիսի 8-ին հարուցվել է քրեական գործ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG