Մատչելիության հղումներ

Արևելյան Ուկրաինայում հրադադար է


Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին
Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին

Արևելյան Ուկրաինայում լիակատար հրադադար է հաստատվում: Մարտական բախումները դադարեցնելու որոշումը համաձայնեցրել են Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Վլադիմիր Պուտինը:

Ուկրաինայի բանակի և երկրի արևելյան շրջաններում գործող ռուսամետ անջատականների միջև նախկինում էլ հրադադարի համաձայնություններ են եղել, սակայն այս մեկն առաջինն է, որը երաշխավորում են անձամբ երկու նախագահները:

2014 թվականից մեկնարկած ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում ընդհանուր հաշվով զոհվել է ավելի քան 13 հազար մարդ: Անցյալ տարի Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG