Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ը հայտնաբերել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անօրինական ներմուծման դեպք


Լուսանկրաը՝ ՊԵԿ-ից
Լուսանկրաը՝ ՊԵԿ-ից

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնաբերել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անօրինական ներմուծման դեպք:

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, որ Մեքսիկայից Ն.Ղ-ի անվամբ ներմուծվել է առաքանի, որը հնարավոր է պարունակի թմրամիջոցներ:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության և «Զվարթնոց» բաժինների աշխատակիցները, Ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների մասնակցությամբ, «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում մաքսային զննման են ենթարկել Մեքսիկայից ներմուծված առաքանին: Արդյունքում ստվարաթղթե արկղի կողային 3 պատերում քողարկված հայտնաբերվել են «ԼՍԴ» տեսակի թմրամիջոցի 1000 բլոտտեր:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում, դատարանի որոշման հիման վրա, խուզարկություններ են իրականացվել Երևանում գտնվող 3 տարբեր հասցեներում: Հասցեներից մեկում հայտնաբերվել են «Մարիխուանա», «Հաշիշի յուղ», «Մեթամֆետամին» և «Կոկաին» տեսակների թմրամիջոցների զանգվածներ, «Smith & Wesson» տեսակի ատրճանակ, սվին դանակներ, ինչպես նաև խոշոր չափի կանխիկ գումար:

Հիշյալ հասցեի բնակիչ Տ.Գ-ն, ով հանդիսանում է Ն.Ղ-ի դստեր ամուսինը, Քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG