Մատչելիության հղումներ

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Նաիրա Մխիթարյանի լիազորությունները


Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանի լիազորությունները դադարեցվել են, հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ):

ԲԴԽ-ն բավարարել է Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Համաձայն հաղորդագրության, որոշումը ստորագրվել է Խորհրդի 9 անդամների կողմից: Ա. Հայկյանցը և Ա. Մխիթարյանը պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ ներկայացրել են նաև հատուկ կարծիք:

ԲԴԽ-ն հայտնում է նաև, որ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG