Մատչելիության հղումներ

Գերմանիան դեմ է Ռուսաստանի վերադարձին Մեծ յոթնյակ


Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաաս, արխիվ
Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաաս, արխիվ

Գերմանիան մերժել է Ռուսաստանը Մեծ յոթնյակ վերադարձնելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը:

«Մեծ ութնյակից 2014 թվականին Ռուսաստանը վտարելու պատճառը Ղրիմի բռնազավթումն էր և ներխուժումն Արևելյան Ուկրաինա, և քանի որ այդ հիմնահարցերը դեռ չեն լուծվել, նպատակահարմար չէ Ռուսաստանի վերադարձը տնտեսապես առավել զարգացած երկրների խումբ», - ասել է Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը:

Ռուսաստանի վերադարձը Մեծ յոթնյակ այս տարվա մայիսին առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով ասել է, թե կորոնավիրուսի համավարակի պատճառով Մեծ յոթյակի գագաթնաժողովը հետաձգում է մինչև սեպտեմբեր, նշելով, թե կցանկանար հրավիրյալների թվում տենել Ռուսաստանը, Ավստրալիան, Հարավային Կորեան և Հնդկաստանը:

«Մեծ յոթնյակը և Մեծ քսանյակը ներկայումս ամենահարմար ձևաչափերն են, մենք «մեծ 11»-ի կամ «մեծ 12-ի» անհրաժեշտություն չունենք», - ասել է Մաասը:

Նրա փոխանցմամբ, Ռուսաստանը նախ պետք է լուծումներ գտնի Սիրիայի, Լիբիայի և Ուկրաինայի հարցերում:

«Այդ լուծումները կլինեն Ռուսաստանի հետ, այլ ոչ թե Ռուսաստանի դեմ», - ընդգծել է Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG