Մատչելիության հղումներ

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է 16.5 միլիոնին


Ղրղըզստան - Բուժաշխատողներ կորոնավիրուսով հիվանդների հիվանդանոցում, Բիշքեկ, 25-ը հուլիսի, 2020թ.
Ղրղըզստան - Բուժաշխատողներ կորոնավիրուսով հիվանդների հիվանդանոցում, Բիշքեկ, 25-ը հուլիսի, 2020թ.

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է 16,5 միլիոնին: Մահացել է ավելի քան 650 հազարից ավելի մարդ, ապաքինվել է ավելի քան 10 միլիոն հիվանդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, բոլոր ախտահարումների կեսից ավելին գրանցվել է Հյուսիսային և Հարավային Ամերիկայում՝ ընդհանուր շուրջ 8 միլիոն 400 հազար:

Եվրոպայում վարակվել է ավելի քան 3 միլիոն 210 հազար մարդ: Բրազիլիայում գրանցվել է 2 միլիոն 340 հազար դեպք:

Այդ հարավամերիկյան երկրին հաջորդում են Հնդկաստանը՝ 1 միլիոն 380 հազար դեպք, և Ռուսաստանը՝ 812,5 հազար դեպք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG