Մատչելիության հղումներ

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը փորձում է համաձայնություն ձեռք բերել «Թալիբան»-ի և Աֆղանստանի միջև


Արխիվային լուսանկար

Միացյալ Նահանգների՝ Աֆղանստանի հարցով հատուկ ներկայացուցիչը սկսել է շրջագայությունը հինգ երկրներով՝ խաղաղության ու վստահության ամրապնդման շուրջ բանակցությունների։

Առաջիկա օրերին, ըստ Պետդեպարտամենտի, Զալմայ Խալիզադը կայցելի Իսլամաբադ, Քաբուլ, Օսլո, Սոֆիա և Դոհա՝ փորձելով համաձայնություն ձեռք բերել «Թալիբան» շարժման ներկայացուցիչների և Աֆղանստանի կառավարության միջև, որը վայելում է նաև Վաշինգտոնի աջակցությունը։ Կողմերի հետ բանակցություններից բացի ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը կայցելի նաև Պակիստան՝ ստանալու նրանց աջակցությունը, ինչպես նաև կմեկնի Օսլո և Սոֆիա՝ ներկայացնելու արդյունքները ՆԱՏՕ-ի գործընկերներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG