Մատչելիության հղումներ

Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսի ևս 10 դեպք, ընդհանուր թիվը հասավ 203-ի, 148-ը բուժվել են


Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք:

«Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտ քաղաքից են, նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ ու ընտանիքի անդամներ: 1 դեպք էլ հայտնաբերվել է սահմանային հսկիչ անցագրային կետում», - ասված է Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրությունում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ ևս մեկ քաղաքացի:

Առայսօր Արցախում COVID-19-ը ախտորոշվել է 203 մարդու մոտ, որից 148-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 55, մեկուսացված է 104 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 175 նմուշառում է իրականացվել: Մինչ օրս իրականացվել է 4 հազար 521 փորձանմուշի հետազոտություն, նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG