Մատչելիության հղումներ

Ադրբեջանի դատարանը կալանավորեց Ժողճակատի ղեկավար անդամին


Ադրբեջանցի ընդդիմադիր Ֆուադ Ղահրամանլի, արխիվ

Ադրբեջանի դատարանը կալանավորել է ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահության անդամ Ֆուադ Ղահրամանլիին` իշխանությունը բռնի զավթելու, սահմանադրական կարգի տապալման փորձի մեղադրանքով:

Ղահրամանլին, ընդդիմադիր տասնյակ այլ գործիչների հետ, ձերբակալվել է անցած շաբաթ Բաքվում տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքից հետո, որի մասնակիցներից մի քանիսը ներխուժել էին խորհրդարանի շենք:

Իշխանության բռնազավթման փորձից բացի Ֆուադ Ղահրամանլին մեղադրվում է նաև այլոց գույքը ոչնչացնելու, հասարակական կարգը խախտելու, ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար, նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:

Ընդդիմությունը հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ Ղահրամանլին ընդհանրապես հուլիսի 15-ի հանրահավաքին չի մասնակցել:

Նախագահ Իլհամ Ալիևը, մինչդեռ,նախաքննությունը չավարտված` կատարվածի ողջ պատասխանատվությունը դրել էր ընդդիմության վրա:

XS
SM
MD
LG