Մատչելիության հղումներ

Արցախի ՊՆ. Մեկ շաբաթում շփման գոտում հրադադարը խախտվել է 260 անգամ, արձակվել է 2300 կրակոց


Արցախի ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Արցախի ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Հուլիսի 18-25-ը Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 260 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2300 կրակոց, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - ասված է Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG