Մատչելիության հղումներ

Եվրոպական մի շարք երկրներ վերականգնում են հակահամաճարակային սահմանափակումները


Ֆրանսիա - Լուվրի այցելուները սելֆի են անում Լեոնարդո դա Վինչիի հռչակավոր «Մոնա Լիզա» կտավի դիմաց, Փարիզ, հուլիս, 2020թ.

Եվրոպական մի շարք երկրներ վերականգնում են հակահամաճարակային սահմանափակումները, այդ թվում սահմանային ստուգումները` կորոնավիրուսի վարակի նոր բռնկումների վտանգը կանխելու համար:

Ֆրանսիայում, ըստ պաշտոնական վիճակագրության, վերջին մեկ օրում արձանագրվել է վարակի 1130 դեպք, հայտնաբերվել է 11 նոր օջախ: Տարածումը զսպելու համար կառավարությունը որոշել է թեստավորել բոլոր նրանց, ովքեր Ֆրանսիա կգան համաճարակային բարձր ցուցանիշներ ունեցող երկրներից, այդ թվում` Միացյալ Նահանգներից, Բրազիլիայից, Թուրքիայից ու Իսրայելից:

Իսպանիայում անցած 24 ժամում գրանցվել է վարակի 922 նոր դեպք, մեծ մասը` մայրաքաղաքում, Կատալոնիայում և Արագոնում:

Իրավիճակը մտահոգիչ է նաև Գերմանիայում, որտեղ երեկ մեկ օրում 815 դեպք է գրանցվել, ինչն ամենաբարձր ցուցանիշն է հունիսի սկզբից ի վեր:

Ավստրիայում, արձագանքելով օր-օրի ավելացող դեպքերին, կառավարությունը որոշել է կրկին պարտադիր դարձնել դիմակները հանրային փակ տարածքներում, այդ թվում` խանութներում, բանկերում ու գրասենյակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG