Մատչելիության հղումներ

Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորը գոհ է այս տարվա ընդունելության քննությունների արդյունքներից


Արամ Իսաբեկյան

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան այս տարի նշում է հիմնադրման 75-ամյա հոբելյանը:

Հանդիսությունները կկայանան համավարակի հաղթահարումից հետո միայն, բայց բուհն այս տարվա ընդունելության քննությունները բարեհաջող է անցկացրել և, ինչպես «Ազատության» հետ զրույցում նշեց Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, քննությունների ավարտից հետո բուհ չընդուված դիմորդներից դժգոհություններ չեն եղել:

Ընդունելության արդյունքներից Արամ Իսաբեկյանն ընդհանուր առմամբ գոհ է. – «Համարյա երկու անգամ ավելի շատ դիմորդ կար այս տարի: Ուրախալի է, որ 266 դիմորդ ունեինք: Բացատրությունը երևի այն է, որ մեկ քննություն էր, և ավելի համարձակ էին դարձել մասնակցելու համար: Բոլոր բաժինները լրացվել են, մի բան էլ ավելի: Ավելի շատ էին դիմորդները մոդելավորման բաժնի, համակարգչային դիզայնիդիմորդները: Ցավոք, քանդակն էր մի քիչ քիչ, բայց դա արդեն տարեցտարի շարունակվում է այդ միտումը: Բավականին շնորհալի երեխաներ կան, կան Թերլեմեզյանից, դրսից, մեր ակադեմիայի նախապատրաստականից: Հիմնականում քննությունները շատ հանգիստ են անցել, զարմանալիորեն հանգիստ: Ամեն ինչ լավ կազմակերպված էր, բողոքների թիվն աննախադեպ քիչ եղավ: Ընդամենը ամբողջ ակադեմիայում 6-7 հատ բողոք կան, այն էլ ծիծաղելի բողոքներ էին: Օրինակ, ութ միավորն է անցողիկը, բայց մեկը չորս էր ստացել, ասում էր` գոնե հինգ դնեիք...»

«Ազատություն». – Ընդհանուր առմամբ քանի՞ հոգի ընդունվեց:

Իսաբեկյան. – 266 հոգուց 12-13 հոգի է դուրս մնացել: Անվճար տեղերը բոլորը մրցույթով են անցել, տեղերի մոտավորապես մեկ երրորդն անվճար էր:

«Ազատություն». – Ես հիշում եմ, մեր նախկին զրույցներից մեկի ժամանակ պնդում էիք, որ արվեստի բուհերում պիտի անվճար ուսում լինի, որպեսզի գան լավագույնները:

Իսաբեկյան. – Միշտ էլ կասեմ այդ նույն բանը: Ճիշտ ուղին դա է: Բայց մեր նման երկիրը, որ պերմանենտ պատերազմի մեջ է, պետությունը երևի չի կարող իր վրա վերցնել այդ բեռը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ.

Ուղիղ հղում


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG