Մատչելիության հղումներ

Հակակառավարական ցույցերից հետո Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ արեց 5 նախարարի


Բուլղարիա - Հակակառավարական բողոքի ցույցը Սոֆիայում, 23-ը հուլիսի, 2020թ.
Բուլղարիա - Հակակառավարական բողոքի ցույցը Սոֆիայում, 23-ը հուլիսի, 2020թ.

Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել կառավարության 5 անդամների՝ ֆինանսների, ներքին գործերի, էկոնոմիկայի, առողջապահության ու զբոսաշրջության նախարարներին։

Կադրային փոփոխություններ անելու առաջարկը ներկայացրել էր վարչապետ Բոյկո Բորիսովը՝ հակակառավարական ցույցերից հետո։

Ավելի քան երկու շաբաթ է՝ հազարավոր ցուցարարներ պահանջում են կառավարության ու գլխավոր դատախազի հրաժարականը՝ վերջիններիս մեղադրելով կոռուպցիայի և օլիգարխներին հովանավորելու մեջ։

Արձագանքելով նախարարներից մի քանիսին պաշտոնանկ անելու վարչապետի որոշմանը՝ ցուցարարները պնդել են, որ իրենց պահանջը մնում է ուժի մեջ:

«Այս քայլերով ընդամենը փորձ է արվում ժամանակ ձգել, մինչդեռ տևական լուծումը պահանջում է կառավարության լուծարում և նոր ու ժողովրդավարական ընտրություններ», - իր հերթին հայտարարել է վարչապետի ընդդիմախոս, երկրի նախագահ Ռումեն Ռադևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG