Մատչելիության հղումներ

Ռուսաստանի փոխարտգործնախարարը հանդիպել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանի հետ


Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկո, արխիվ
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկո, արխիվ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը քննարկել են համաեվրոպական և տարածաշրջանային անվտանգության խնդիրը։ Ընդգծվել է «լարվածությունը թուլացնելու և իրավիճակը առողջացնելու» անհրաժեշտությունը, այդ թվում՝ ղարաբաղյան խնդրի կարգավորումը շարունակելու տեսանկյունից, ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG