Մատչելիության հղումներ

Ռուսաստանը վերսկսում է միջազգային ավիափոխադրումները


Ռուսաստան - Օդանավեր Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում, ապրիլ, 2020թ.
Ռուսաստան - Օդանավեր Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում, ապրիլ, 2020թ.

Ռուսաստանը օգոստոսի 1-ից վերսկսում է միջազգային թռիչքները Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի ու Դոնի Ռոստովի օդանավակայաններից՝ հայտարարել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Առայժմ, սակայն, չվերթներ կիրականացվեն միայն երեք ուղղություններով՝ Թուրքիա, Մեծ Բրիտանիա և Տանզանիա։ Ըստ կառավարության, Մոսկվան դեմ չէ ընդարձակել այս ցանկը, սակայն կարևոր է, որ մյուս կողմում էլ Ռուսաստանի քաղաքացիներին ընդունելու ցանկություն հայտնեն։

«Առաջինն ու ամենակարևորը փոխադարձության սկզբունքն է, երկրորդը՝ կորոնավիրուսի տարածվածության աստիճանը», - հայտարարել է փոխվարչապետ Տատյանա Գալիկովան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG