Մատչելիության հղումներ

Սահմանին հարաբերական անդորրը պահպանվում է. ՊՆ խոսնակ


ՀՀ ԶՈՒ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում սահմանին, արխիվ
ՀՀ ԶՈՒ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում սահմանին, արխիվ

Հուլիսի 23-ի լույս 24 գիշերը, նաև առավոտյան հարաբերական անդորրը հայ-ադրբեջանական սաահմանին պահպանվել է, «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ֆեյսբուքում գրառմամբ խոսնակը մանրամասնում է. - «Հակառակորդը Չիվա, Խնձորուտ, Մովսես, Պառավաքար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 4 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 28 կրակոց»:

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանցի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Այդ և հաջորդած մի քանի օրերին մարտական գործողությունների հետևանքով, պաշտոնական վերջին տվյալներով, ադրբեջանական կողմից զոհվել է 12 զինվորական, այդ թվում՝ գեներալ և բարձրաստիճան սպաներ, հայկական կողմից՝ 5 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:

Անցած շաբաթավերջից սահմանին հիմնականում պահպանվում է հարաբերական անդորր:

XS
SM
MD
LG