Մատչելիության հղումներ

ԵՄ-ն Ուկրաինային 1 միլիարդ 200 միլիոն եվրո է հատկացնում


Եվրամիությունը Ուկրաինային 1 միլիարդ 200 միլիոն եվրոյի ֆինանսական օժանդակություն կհատկացնի՝ կորոնավիրուսի պատճառով ծագած տնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու նպատակով։ Այսօր Բրյուսելում նման բովանդակությամբ հուշագիր են ստորագրել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը և Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

ԵՄ սահմանակից պետություններին շուրջ երեք միլիարդ եվրո ընդհանուր ծավալի շտապ ֆինանսական օժանդակություն հատկացնելու մասին որոշումը ԵՄ ղեկավարները կայացրել էին ապրիլի 22-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG