Մատչելիության հղումներ

Մակրոն․ Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները ոտնահարողների դեմ պետք է պատժամիջոցներ կիրառել


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի համոզմամբ՝ Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանների ոտնահարման ցանկացած դեպք պետք է արժանանա Եվրամիության կոշտ հակազդեցությանը։ Այս մասին Ֆրանսիայի նախագահը հայտարարել է այսօր՝ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի հետ հանդիպման ընթացքում։

«Ես ցանկանում եմ մեկ անգամ ևս կրկնել, որ Ֆրանսիան Թուրքիայի կողմից Կիպրոսի և Հունաստանի ինքնիշխանության ոտնահարմանն ուղղված գործողությունների համատեքստում իր լիակատար աջակցությունն է հայտնում այդ պետություններին։ Անընդունելի է, երբ ԵՄ անդամ պետությունների ծովային սահմանների անձեռնմխելիությունը ոտնահարվում է կամ վտանգվում», - հայտարարել է Մակրոնը:

«Նման գործողությունների հեղինակների դեմ հարկավոր է պատժամիջոցներ կիրառել։ Հունաստանն ու Կիպրոսը այս հարցում Ֆրանսիայի լիակատար աջակցությունն ունեն», - ասում էր Ֆրանսիայի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG