Մատչելիության հղումներ

Ճապոնիան ավիգան դեղամիջոց է նվիրել Հայաստանին՝ մոտ 100 COVID-19-ով հիվանդի համար


COVID-19-ով հիվանդը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, արխիվ

Հայաստանի խնդրանքով Ճապոնիան երեկ Ճապոնիայի կողմից պատրաստված ավիգան (ֆավիպիրավիր) դեղամիջոցի նվիրատվություն է կատարել, որը պետք է օգտագործվի մոտ 100 կորոնավիրուսով հիվանդի համար:

«Քանի որ COVID-19-ի բուժման վերջնական դեղամիջոցը դեռ չի մշակվել, աշխարհի շատ երկրներ արդեն կիրառում են գոյություն ունեցողները՝ մահացության սրացումը կանխելու համար, վիրուսի վերարտադրությունը ճնշելու միջոցով: Այս պահի դրությամբ, ավիգանը այդ օրինակներից մեկն է, որը ակտիվ հետաքրքրություն է առաջացրել», - ասված է Հայաստանում Ճապոնիայի դեսպանության հաղորդագրությունում:

Ակնկալվում է, որ դեղամիջոցը հայ բժշիկների կողմից առավել արդյունավետ կօգտագործվի և կնպաստի COVID-19-ի կլինիկական հետազոտության հետագա առաջխաղացմանը` այդպիսով նպաստելով ավելի շատ հիվանդների վերականգնմանը, նշված է հաղորդագրությունում:

Այսօր առավոտյան հրապարակված պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 36 հազարը, ավելի քան 25 հազարը բուժվել են, 688-ը՝ մահացել կորոնավիրուսային հիվանդությունից, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է շուրջ 10 հազար մարդ:

XS
SM
MD
LG