Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Նավալնիին մեղադրանք է առաջադրվել


Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնի, արխիվ
Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Ռուսաստանի քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին՝ մեղադրելով նրան կեղծ տեղեկություններ տարածելու և Հայրենական մեծ պատերազմի վետերան, 94-ամյա Իգնատ Արտեմենկոյի պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու համար։

Նավալնիի դեմ քրեական գործը հարուցվել էր հունիսի կեսերին, այն բանից հետո, երբ նա ի պաշտպանություն սահմանադրական փոփոխությունների RT հեռուստաընկերության եթերով հեռարձակված տեսահոլովակում նկարահանված անձանց անվանել էր «դավաճան և ծախու»։ Տեսահոլովակում նկարահանվածների թվում էր նաև Արտեմենկոն, որը դիմել էր քննչական մարմիններ՝ ընդդիմադիր գործչի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով։

Ռուսական աղբյուրների տեղեկություններով՝ Նավալնիի դեմ հարուցված գործով միանգամից 15 քննիչ է զբաղվում, արդեն իսկ խուզարկություններ են տեղի ունեցել նրա երկու բնակարաններում և աշխատավայրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG