Մատչելիության հղումներ

Անկարան պնդում է, թե Մոսկվայի հետ համաձայնության է եկել Լիբիայում հրադադարի շուրջ


Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալըն, արխիվ
Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալըն, արխիվ

Թուրքիան և Ռուսաստանը վերջին օրերին ծավալված ակտիվ դիվանագիտական շփումների շնորհիվ կարողացել են ընդհանուր հայտարարի գալ Լիբիայում իրավիճակի կայունացման շուրջ։ Չորեքշաբթի երեկոյան Reuters գործակալությանը տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի անվտանգության հարցերով ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը։

«Մենք քիչ առաջ Ռուսաստանի հետ համաձայնություն ձեռք բերեցինք՝ պայմանավորվելով քայլեր ձեռնարկել Լիբիայում հուսալի և կայուն հրադադարի հաստատման ուղղությամբ», - ասել է Թուրքիայի նախագահի խորհրդականը։

Լիբիայում ծավալված քաղաքացիական պատերազմի ընթացքում Անկարան և Մոսկվան տարբեր ուժերի են աջակցում։ Ռուսաստանն օգնություն է ցուցաբերում մարշալ Խալիֆա Հաֆթարի ղեկավարած Լիբիական ազգային բանակին։ Թուրքիան աջակցում է Ազգային համաձայնության միջազգայնորեն ճանաչված կառավարությանը, որի նստավայրը երկրի մայրաքաղաք Տրիպոլին է։

XS
SM
MD
LG