Մատչելիության հղումներ

Փոմփեոն Հյուսթոնում Չինաստանի հյուպատոսարանի փակումը կապում է մտավոր սեփականության համակարգված գողության հետ


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ

ԱՄՆ պետքարտուղարը Տեքսասում Չինաստանի դիվանագիտական առաքելության փակումը մտավոր սեփականության համակարգված գողության հետ է կապել:

Միացյալ Նահանգները որոշում է կայացրել փակել Հյուսթոնում Չինաստանի գլխավոր հյուպատոսարանը՝ ամերիկյան մտավոր սեփականության համակարգված գողության պատճառով, երեկ հայտարարել է պետքարտուղար Մայք Փոմփեոն: «Գողացվում է ոչ միայն ամերիկյան մտավոր սեփականությունը, սա նաև եվրոպական մտավոր սեփականություն է, որը հարյուր հազարավոր աշխատատեղեր է արժենում, լավ աշխատատեղեր աշխատասեր մարդկանց համար Եվրոպայում և Ամերիկայում, որոնք գողացվել են Չինաստանի կոմունիստական կուսակցության կողմից», - ասել է պետքարտուղաը:

Չինական կողմին վերջնաժամկետ է տրվել մինչև ուրբաթ երեկո՝ ԱՄՆ-ի իշխանությունների կարգադրությունը կատարելու և Հյուսթոնում դիվանագիտական առաքելության աշխատանքը դադարեցնելու համար: Այնտեղ աշխատում է շուրջ վեց տասնյակ մարդ:

Պաշտոնական Պեկինը, հիշեցնենք, Վաշինգտոնին մեղադրել է իրավիճակն «աննախադեպ սրելու» մեջ և սպառնացել պատասխան քայլերով, եթե Միացյալ Նահանգները չհրաժարվի տվյալ որոշումից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG