Մատչելիության հղումներ

Տնտեսվարողների մոտ արդեն պարետի որոշումներին հետևելու սովորություն է ձևավորվել․ ՍԱՏՄ-ի ներկայացուցիչ


Սննդի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչ Վահե Դանիելյան
Սննդի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչ Վահե Դանիելյան

Արտակարգ դրության պայմաններում պարետատան սահմանած կանոնները խախտող տնտեսվարողների թիվը վերջին մեկ ամսում նվազել է:

Պարետատնից հայտնում են, որ այժմ սահմանված հակահամաճարակային կանոններին չհետևելու համար շատ ավելի փորք թվով արձանագրություններ են կազմվում։ Պարետ Տիգրան Ավինյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ եթե հունիսի առաջին տասնօրյակում իրականացված 6842 ստուգումների արդյունքում արձանագրվել է 1339 խախտում, ապա հուլիսի նույն ժամանակահատվածում իրականացված 7491 ստուգումների արդյունքում արձանագրվել է 377 խախտում։

Այդուհանդրերձ «Ազատությունն» այսօր Երևանում կարճ շրջայցի ժամանակ հանդիպեց կանոնները խախտող բազմաթիվ տնտեսվարողների: Գյուղմթերքի շուկաներում դիմակ շատերը չէին կրում։ Բազմաթիվ տնտեսվարողներ էլ դիմակը սխալ էին կրում՝ չծածկելով քիթն ու բերանը` պատճառաբանելով, թե սնվում են, շոգ է, բայց վստահեցրին, թե հաճախորդի մոտենալուն պես ամեն ինչ տեղը տեղին է լինում, ոչ մի կանոն չի խախտվում։

Ինչպես ընդունված է Հայաստանում, վարորդները հաճախ ազդանշաններով միմյանց զգուշացնում են ճանապարհային ոստիկանների մոտենալու մասին։ Այսօր նույնը տեղի էր ունենում Երևանի ամենամեծ շուկաներից մեկում, երբ հայտնվում էր «Ազատության» տեսախցիկը:

«Շուկաներում հսկողություն իրականացնելը դժվար է», - ասում է Սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ներկայացուցիչ Վահե Դանիելյանը։ - «Որովհետև մենք գործ ունենք ֆիզիկական անձանց հետ, նրանք գրանցված իրավաբանական անձինք չեն, ում հետ մեր աշխատանքը մի փոքր այլ [կերպ] է իրականացվում»:

Արտակարգ դրության ընթացքում ամենօրյա սուգայցեր իրականացրած տեսչական մարմնի ներկայացիցիչն այդուհանդրձ ընգծում է, որ պատկերը այժմ անհամեմատ ավելի բարելավվել է. – «Եթե ժամանակին մենք արձանագրում էինք մեկ տնտեսվարողի մոտ մի քանի խախտում, ներկայումս տնտեսվարողների մոտ մենք կարող ենք արձանագրել մեկ խախտում, այն էլ թերացումներ, այլ ոչ թե խախտումներ:

Վահե Դանիելյանի խոսքով, տնտեսվարողների մոտ արդեն պարետի որոշումներին հետևելու սովորություն է ձևավորվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG