Մատչելիության հղումներ

ԼՂ հակամարտության կարգավորումը բխում է տարածաշրջանի պետությունների շահերից. Ալեքսանդր Գրուշկո


Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկո, արխիվ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բխում է տարածաշրջանի բոլոր պետությունների և բանակցություններին մասնակցող երկրների շահերից: Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն:

«Եթե անդրադառնանք Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, մենք կարծում ենք, որ ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև այն պետությունները, որոնք մտահոգված են այդ տարածաշրջանում կայունության հաստատմամբ և ամրապնդմամբ, պետք է հայտարարություններ անեն, խրախուսեն կողմերին խաղաղություն հաստատելու, կրակը դադարեցնելու ուղղությամբ, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում պայմանավորվել», - ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է փոխնախարարը:

Ալեքսանդր Գրուշկոն ընդգծել է՝ Ռուսաստանն այն տեսակետին է, որ ԵԱՀԿ-ի, Մինսկի խմբի շրջանակում մշակված պայմանավորվածությունները պետք է մնան բանակցային սեղանին: «Ներկայիս ճգնաժամը չպետք է հանգեցնի առաջին հերթին ՌԴ-ի հսկայական ջանքերով ձեռքբերված առաջընթացի նահանջին, քանի որ այն մերձեցրել է հակամարտության կարգավորման հեռանկարները», - կարծիք է հայտնել փոխնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG