Մատչելիության հղումներ

Թրամփը ամերիկացիների կոչ է արել դիմակներ կրել՝ անկախ նրանից դուր է գալիս, թե ոչ


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացիների կոչ է արել դիմակներ կրել, երբ հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորություն՝ անկախ այն հանգամանքից դուր է գալիս, թե ոչ:

Նախագահ Թրամփի խոսքերով՝ դա կլինի արդյունավետ, ինչպես նաև հայրենասիրության դրսևորում: Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Դոնալդ Թրամփը դիմել է նաև երիտասարդ ամերիկացիներին՝ խնդրելով խուսափել մարդաշատ փակ վայրերից։ ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ երկրում համաճարակային իրավիճակը, ամենայն հավանականության՝ կշարունակի վատթարանալ:

Սպիտակ տան ղեկավարն ավելի վաղ ինքն էր խուսափում դիմակ կրել հանրային վայրերում՝ բախվելով ընդդիմախոսների կոշտ քննադատությանը: Համաճարակի բռնկումից ի վեր նա միայն մեկ անգամ՝ հուլիսի կեսերին է դիմակ կրել Վաշինգտոնում գտնվող հիվանդանոց այցի ժամանակ:

Միացյալ Նահանգները կորոնավիրուսի հիվանդացության և մահվան ցուցանիշներով առաջինն է աշխարհում` վարակակիրների թիվը մոտենում է 4 միլիոնին, մահացել է շուրջ 142 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG