Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը ստորագրել է ՍԴ մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը


Ազգային ժողովի նախագահ Արարտ Միրզոյան, արխիվ
Ազգային ժողովի նախագահ Արարտ Միրզոյան, արխիվ

Ազգային ժողովի նախագահը այսօր ստորագրեց հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Օրենքը այսօր կմտնի ուժի մեջ։ Առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավորներ», - գրել է Փաշինյանը։

Ըստ այս փոփոխության, առաջարկվում է ՍԴ դատավորների թափուր տեղերի առաջադրումների հերթականությունը փոխել` առաջադրում կատարելու առաջին լիազորությունը վերապահել Կառավարությանը, ապա Հանրապետության նախագահին, այնուհետև Դատավորների ընդհանուր ժողովին:

Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանը չէր ստորագրել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը:

Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահը ստորագրում և հրապարակում է 21-օրյա ժամկետում, կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան օրենքի սահմանադրականությունը որոշելու հարցով: Եթե դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է այն։ Եթե նախագահը չի կատարում սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի խոսնակն է հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում օրենքը:

XS
SM
MD
LG