Մատչելիության հղումներ

Ուկրաինայում զինված մարդը պատանդ է վերցրել մարդատար ավտոբուսի ուղևորներին


Ուկրաինայում զինված մարդը մարդատար ավտոբուսի ավելի քան մեկ տասնյակ ուղևորներին պատանդ է վերցրել և ըստ իրավապահների անիմաստ պահանջներ է ներկայացնում։

Միջադեպի վայրը շրջափակված է։ Լսվել են կրակոցներ։ Մոտակայքում գտնվող մարդկանց սկզբում թվացել է` ոստիկանները վարժություններ են անցկացնում։

Զինյալը իրեն ներկայացնում է Մաքսիմ Պլախոյ անումով։ Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կոչ է արել դիտել կենդանիների շահագործման մասին «Երկրի բնակիչները» վավերագրական ֆիլմը։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալն ասել է, որ Մաքսիմ Պլախոյը նախկին դատապարտյալ է, ով բանտում գիրք էր գրել «Հանցագործի հոգեբանությունը» վերնագրով։ Փոխնախարար Անտոն Գերաշչենկոն Ֆեյսբուքում գրել է, որ զինյալի անունը Մաքսիմ Կրիվոշ է։ Ծնվել է 1975 թվականին Ռուսաստանի Օրենբուրգի մարզի Գայ գյուղում։ Երկու անգամ դատապարտվել է` ընդհանուր առմամբ բանտում անցկացնելով 11 տարի։

Լուցկ է մեկնել ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ իրավիճակը վերահսկողության տակ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG