Մատչելիության հղումներ

SpaceX ընկերության հրթիռը տիեզերական ուղեծիր է դուրս բերել հարավկորեական ռազմական կապի արբանյակը


SpaceX ընկերության Falcon 9 հրթիռը, արխիվ

Իլոն Մասկի SpaceX ընկերության Falcon 9 հրթիռը տիեզերական ուղեծիր է դուրս բերել հարավկորեական զինված ուժերի կապի արբանյակը։ ANASIS-II կոչվող արբանյակը Սեուլի կողմից ստեղծված առաջին նմանատիպ արբանյակն է, որի մշակմանը նաև մասնակցել են Lockheed Martin և Airbus Group ընկերությունները։

SpaceX-ի համար սա հատուկ իրադարձություն էր։ Երկու տիեզերագնացների Crew dragon տիեզերանավը ուղեծիր դուրս բերելուց 51 օր անց նույն հրթիռը երկրորդ անգամ հաջողությամբ օգտագործվեց, որը ռեկորդային կարճ ժամկետ է հրթիռի վերականգնման և կրկին օգտագործելու համար։

Հարավկորեական արբանյակը ուղեծիր դուրս բերելուց հետո Falcon հրթիռի ստորին մասը հաջողությամբ վայրէջք է կատարել օվկիանոսի մակերևույթին գտնվող պլատֆորմի վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG