Մատչելիության հղումներ

Իսրայելի օդուժը երեկ ուշ երեկոյան հրթիռակոծել է Սիրիայի տարածքը


Դամասկոսից հարավ ընկած հատվածում իսրայելական օդուժի հարվածների հետևանքով ծուխ է առաջացել, 20-ը հուլիսի. 2020թ.

Ըստ սիրիական պետական «Սանա» լրատվական գործակալության, իսրայելական օդուժը Գոլանի բարձունքների օդային տարածքից հրթիռներ է արձակել Դամասկոսից հարավ ընկած օբյեկտների վրա: Սիրիացի յոթ զինվոր վիրավորվել է։

Իսրայելի բանակը իր գործողությունը չի մեկնաբանել։ Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրական կենտրոնը հաղորդել է, որ հրթիռակոծվել են Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի օբյեկտները, որոնք Սիրիայում կռվում են Բաշար ալ Ասադի կողմից։

Հուլիսի սկզբին Դամասկոսն ու Թեհրանը համաձայնագիր են ստորագրել, ըստ որի Իրանը օգնելու է արդիականացնել Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը։

«Սանա» գործակալությունը հաղորդում է հակաօդային պաշտպանության կողմից հրթիռային հարձակումը կասեցնելու մասին, իսկ լոնդոնյան կենտրոնը հակառակը՝ պնդում է, որ սիրիական կողմին չի հաջողվել ոչնչացնել իսրայելական հրթիռները։ Վիրավորների և զոհերի մասին տեղեկությունները նույնպես հակասական են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG