Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի կոնգրեսականները քննարկում են համավարակի հետևանքները մեղմելու օգնության երկրորդ փաթեթ տրամադրելու հարցերը


ԱՄՆ-ի կոնգրեսականները քննարկում են կորոնավիրուսի համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով օգնության երկրորդ փաթեթ տրամադրելու հարցերը։

Նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հանդիպել է Ներկայացուցիչների տան ու Սենատի հանրապետական առաջնորդներին՝ կոնգրեսական Քևին Մըք Քարթիին և սենտոր Միթչ Մըք Քոնելին։

Հանրապետականների պլանով նախատեսվում է մեկ տրիլիոն դոլարի հատկացում բիզնեսին, դպրոցներին և առողջապահական համակարգին։

Սպիտակ տանը կայացած հանդիպմանը Մըք Քոնելը նաև ասել է, թե հանրապետականները նաև առաջարկելու են կրճատել աշխատավարձի հարկերը, ինչը Դոնալդ Թրամփը կարևոր է համարել։

Դեմոկրատների առաջնորդներն այսօր են հանդիպելու։ Ավելի վաղ նրանք ասել էին, որ օրինագծին կողմ կլինեն երկկուսակցական համաձայնության հասնելու դեպքում։ Նրանք նաև ասել էին, որ երկրորդ փաթեթը պետք է նույն չափ լինի, որքան մայիսին տրամադրված առաջին փաթեթը՝ 3 տրիլիոն դոլար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG