Մատչելիության հղումներ

Դեգտյարյովը` Խաբարովսկի երկրամասի նահանգապետի պաշտոնակատար


Միխայիլ Դեգտյարյովը տեսակապով զրուցում է Վլադիմիր Պուտինի հետ, Կերչ, Ղրիմ, 20 հուլիսի, 2020թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միխայիլ Դեգտյարյովին նշանակել է Խաբարովսկի երկրամասի նահանգապետի պաշտոնակատար:

Խաբարովսկում օրեր շարունակ բազմահազարանոց ցույցեր են սպանություններ պատվիրելու մեջ մեղադրվող նախկին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալին նախնական կալանքից ազատելու պահանջով:

Ֆուրգալը Վլադիմիր Ժիրինովսկու առաջնորդած լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից է: Նա չի ընդունում մեղադրանքը:

Նահանգապետի նորանշանակ պաշտոնակատարը նույնպես այդ կուսակցությունից է:

Պուտինը Մոսկվայից տեսակապով է զրուցել Կերչում գտնվող Դեգտյարյովի հետ: Դեգտյարյովը նախագահին հավաստիացրել է, որ պատրաստ է անհապաղ մեկնել Խաբարովսկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG