Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում հանրային վայրում դիմակ կրելը դարձել է պարտադիր


Լուվրի թանգարանի այցելուները, Փարիզ

Այսօրվանից Ֆրանսիայում՝ հանրային նշանակության վայրերում, պաշտպանիչ դիմակ կրելը դարձել է պարտադիր:

Իշխանություններն այդ միջոցին են դիմել կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը կանխելու համար:

Նոր օրենքի համաձայն, մարդիկ պարտավոր են դիմակով մուտք գործել բանկեր, խանութներ, պետական հիմնարկներ, շուկաներ, թանգարաններ և ստորգետնյա կայանատեղիներ: Մինչ այդ դիմակը պարտադիր էր միայն հանրային տրանսպորտում:

Հիմնարկների և ընկերությունների գրասենյակների ներսում դիմակը պարտադիր չէ, պայմանով, որ աշխատակիցներն ունեն սոցիալական հեռավորություն պահպանելու հնարավորություն:

Նախկինում հիմնարկների ներսում աշխատակիցների համար դիմակը ցանկալի էր, բայց ոչ պարտադիր:

Հանրային վայրում դիմակ չկրելու համար նախատեսվում է 135 եվրոյի տուգանք: Եթե անձը երկրորդ անգամ խախտի այդ կարգը, տուգանքի չափը կհասնի 1500 եվրոյի: Երրորդ խախտման համար անձը կարող է ազատազրկվել մինչև վեց ամիս ժամկետով:

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվել է մոտ 174 հազար մարդ, մահացել է մոտ 30 հազար հիվանդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG