Սաուդյան Արաբիայի 84-ամյա թագավոր Սալման բին Աբդուլազիզին տեղափոխել են մայրաքաղաք Էր Ռիադի հիվանդանոց: Ըստ բժիշկների, թագավորի մոտ լեղապարկի բորբոքում է ախտորոշվել:
Թագավոր Սալմանը Սաուդյան Արաբիան ղեկավարում է 2015 թվականից: Մինչ այդ նա երկուևկես տարի եղել է թագաժառանգի և արքայական տան պահապանի կարգավիճակում:
Գահի հավակնորդը 34-ամյա թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանն է: Ըստ վերլուծաբանների, նա բարձր վարկանիշ ունի երիտասարդների շրջանում, քանի որ ձեռնարկել է սոցիալական սահմանափակումները թուլացնելու և կանանց իրավունքներն ընդարձակելու միջոցներ:
Իր հանրային ելույթներում թագաժառանգը կարևորել է նավթից երկրի տնտեսության կախվվածությունը նվազեցնելու գաղափարը:
Մոհամեդ բին Սալմանի անունը կապվում է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենքում ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի դաժան սպանության կազմակերպման հետ: