Մատչելիության հղումներ

Այսօր և վաղը սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն. ԱԻՆ


Ամառը Երևանում, հուլիս, 2020թ.

Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է՝ այսօր և վաղը Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39-ից +41 աստիճանի։

Նշված օրերին երկրի հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, հուլիսի 22-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-20-ը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 22-24-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG