Մատչելիության հղումներ

Ըստ Իրանի նախագահի, երկրում կորոնավիրուսի վարակակիրների թիվը կարող է 25 միլիոն լինել


Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ
Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

Իրանի առողջապահական մարմինների ներկայացուցիչները փորձում են նվազեցնել նախագահ Հասան Ռոհանիի գնահատականը, որի համաձայն կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր երկրում կարող է վարակված լինել 25 միլիոն մարդ։

Նախագահ Ռոհանին այդ մասին հայտարարել էր՝ վկայակոչելով առողջապահության նախարարության հետազոտությունը: «Մեր գնահատականներով մինչև օրս կորոնավիրուսով է վարակվել 25 միլիոն իրանցի և շուրջ 14 հազար մարդ մահացել է», - հուլիսի 18-ին հայտարարել էր Իրանի նախագահը:

Հուլիսի 19-ին երկրի առողջապահական գերատեսչությունը հայտարարել է, որ նախագահի վկայակոչած տվյալները հիմնված են սերոլոգիական թեստերի արդյունքների վրա, որը չի կարող որոշել, թե արդյոք անձը տվյալ պահին COVID-19 ունի: Այս թեստը չափում է հակամարմինները, որոնք ցույց են տալիս, որ մարմինը արձագանքել է վիրուսին, բայց չի կարող նշել, թե կա արդյոք ակտիվ վարակ:

Համաճարակից Մերձավոր Արևելքում ամենաշատը տուժել է Իրանը, որտեղ վերջին շաբաթներին՝ հակահամաճարակային սահմանափակումների թուլացումից հետո վարակակիրների թիվը կտրուկ աճում է։

Երկրի առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարիի խոսքերով՝ վարակակիրների թիվը հասել է 273 հազար 788-ի, մահացածներինը՝ 14 հազար 188-ի: Հուլիսի 18-ին իշխանությունները մեկ շաբաթով վերականգնել են սահմանափակումները մայրաքաղաք Թեհրանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG