Մատչելիության հղումներ

ՊՆ. Զորամասի տարածքում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով ժամկետային զինծառայող, հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ալիկ Նորայրի Մանուկյանը` հրազենային վնասվածքով (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Վայոց Ձորի զ/կ), փոխանցում է ՊՆ կայքը:

Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Ալիկ Մանուկյանը մահացել է:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Ալիկ Նորայրի Մանուկյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG